Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Շատ բան պայմանավորված է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներով

Շատ բան պայմանավորված է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներով
01.08.2024 | 11:01

ԱՄՆ-ի պաշտոնական այրերի հաղորդմամբ՝ դադարեցվում է Վրաստանին ցուցաբերվող օգնությունը, հնարավոր են նաև պատժամիջոցներ: Փաստացիորեն Վրաստանը կտրվում է արևմտյան ազդեցության գոտուց, չնայած որ, ստացել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: Իհարկե, դեռ վաղ է այս առումով վերջնական եզրահանգումներ անել, որովհետև հոյտեմբերին սպասվող ընտրությունների արդյունքները միայն կհստակեցնեն իրավիճակը: Համոզված եմ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն իրենց հասանելի բոլոր միջոցներով և լծակներով աշխատելու են Իվանիշվիլիի «Վրացական երազանք» քաղաքական կուսակցության պարտությանը նպաստելու համար: Իսկ որն է վերջինիս «մեղքը»: Հիմնականը՝ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներին չմիանալը և բացարձակ պասիվությունը ուկրաինական ճակատում, չնայած, որպես պատճառ շրջանառվում է օտարերկրյա ֆինանսավորմամբ ՀԿ-ներին վերահսկողության դաշտ բերելու օրենքը: Այս հանգամանքը անմիջականորեն ազդելու է Հայաստանի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների վրա: Բրյուսելն ու Վաշինգտոնը առավել համառ և առավել մեծ ռեսուրսներով են աշխատելու Հայաստանի՝ դեպի արևմտյան ազդեցության գոտի տեղաշարժն ապահովելու համար: Իմ դիտարկմամբ՝ Մոսկվայի ղեկավար այրերը առայժմ վերջնական որոշում չունեն Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի մասով: Այն պարզ կլինի միայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո: Այն հավանաբար տեղի կունենա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, վրաց վարչապետ Կոբախիձեն նշեց 2025 թ. գարունը, առայժմ շատ բան պայմանավորված է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներով: Մեկ այլ արժանահիշատակ իրադարձություն ևս. Բրյուսելի պաշտոնական աղբյուրներից հայտնում են, որ մտադիր են վերսկսել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները, որոնք ձգվում են արդեն քառորդ դար: Միանշանակ պարզ է, ցանկանում են սեպ խրել ռուս-թուրքական համագործակցության մեջ, չէ՞ որ Էրդողանը 2016-ից հետո լրիվ անկախ է գործում և անում է այն, ինչ ցանկանում է: Եթե թուրքական իշխանությունները հեռանան ռուսական ծիրից, հետաքրքիր է՝ ի՞նչ է անելու Ալիևը, որն առավել շատ Արևելքում է, քան՝ Արևմուտքում: Հարցականները շատ են, պատասխանները՝ քիչ: Սպասենք, կտեսնենք:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5221

Մեկնաբանություններ